Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջուկային փորձարկումների վերսկսման վերաբերյալ հայտարարության շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ խնդիր է անվանել։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ հրամայել է միջուկային զենքի փորձարկումներն անցկացնել «հավասար հիմունքներով» այն երկրների հետ, որոնք ենթադրաբար միջուկային զենքի փորձարկման ծրագրեր ունեն։               
 

Ասում են...

Ասում են...
02.12.2008 | 00:00

...թե Սերժ Սարգսյանը դժգոհ է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի քաղաքական գործունեությունից։ Ինչպես հասարակության մեծ մասը, այնպես էլ նախագահը, կասկածի տակ չեն դնում Սեյրան Օհանյանի պրոֆեսիոնալ զինվորական որակները և ծառայությունները արցախյան ազատամարտում։ Սակայն, իբրև Հայաստանի պաշտպանության նախարար և միաժամանակ քաղաքական պաշտոն զբաղեցնող գործիչ, Սեյրան Օհանյանի տարբեր մեկնաբանությունները մամուլին նախագահի աշխատակազմում գնահատվում են ոչ բավարար և իրավիճակին անհամարժեք։ Ըստ այդմ, լուրեր են շրջանառվում, թե չի բացառվում, որ այդ պաշտոնում առաջիկայում նրան փոխարինի որևէ հայտնի, այսպես ասած, սոլիդ քաղաքական գործիչ։ Այլ հարց է, որ այդպիսի «ֆիգուր» գտնելը, այն էլ պաշտպանության նախարարի պաշտոնի համար, բավականին բարդ խնդիր է։

Դիտվել է՝ 6412

Մեկնաբանություններ